Նանին տեղափոխվել է Լացիո


Նանին տեղափոխվել է Լացիո
Օգոստոս 31 20:15 2017

Իսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Լուիշ Նանին դարձել է «Լացիոյի» ֆուտբոլիստ,- տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

«Լացիոն» վարձակալել է պորտուգալացու տրանսֆերը մեկ տարով` հետագայում այն ձեռք բերելու իրավունքով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամբողջական տրանսֆերը գնելու դեպքում «Լացիոն» «չղջիկներին» պետք է վճարի 16 մլն եվրո:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 30-ամյա Նանին մասնակցել էր Իսպանիայի առաջնության 25 խաղի, դարձել 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: