Համազգային հանրահավաքի ու երթի մասնակիցները Պռոշյան փողոցում են, մոտենում են Փաշինյանի առանձնատանը


Համազգային հանրահավաքի ու երթի մասնակիցները Պռոշյան փողոցում են, մոտենում են Փաշինյանի առանձնատանը
Մայիս 26 19:54 2024

Համազգային  հանրահավաքի ու երթի մասնակիցներն այժմ Պռոշյան փողոցում են, մոտենում են կառավարական առանձնատներին, որի պարիսպների մոտ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կենտրոնացած։

Ամբողջ քաղաքում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում, ԱԺ-ի, կառավարության, ԱԳՆ-ի մոտ ևս մեծաթիվ ոստիկաններ են կենտրոնացրել։

Երթը շարունակվում է։

Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանն այսօր վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն ու Համազգային հանրահավաքի մասնակիցների հետ այժմ երթով գնում է Նիկոլ Փաշինյանի առանձնատուն՝ նրան հանդիպելու ակնկալիքով։