ՏԿԵՆ-ը ներկայացրել է հեղեղումների պատճառով փակ ճանապարհները և առաջարկել այլընտրանքային երթուղիներ


ՏԿԵՆ-ը ներկայացրել է հեղեղումների պատճառով փակ ճանապարհները և առաջարկել այլընտրանքային երթուղիներ
Մայիս 26 12:52 2024

Ինչպես հայտնի է՝ Դեբեդ գետի վարարած ջրերն այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ առաջացնելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար, հայտնում է ՏԿԵ նախարարությունը:

Ստորև ներկայացնում ենք փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ.

Փակ երթուղիներ՝

1. Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն

2. Դիլիջան – Իջևան 

Այլընտրանքային երթուղիներ՝

Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի

1. «Գոգավան մ/տ» - Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան

2. «Բավրա մ/տ» - Գյումրի – Երևան

Հայաստանի ներհանրապետական երթուղի

1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան:

Նշենք, որ  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարության աշխատակիցներ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներ այս պահին տեղում են և ՆԳՆ-ի, մարզպետարանի, համայնքապետարանների աշխատակիցների հետ համակարգում են տարվող աշխատանքները, ասված է հաղորդագրության մեջ: