ՀՀ ԶՈՒ–ում «Էլեն Աղասյան» անուն-ազգանունով զինծառայող չկա․ ՊՆ


ՀՀ ԶՈՒ–ում «Էլեն Աղասյան» անուն-ազգանունով զինծառայող չկա․ ՊՆ
Մայիս 25 23:49 2024

ՀՀ զինված ուժերում «Էլեն Աղասյան» անուն-ազգանունով զինծառայող չկա: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։ Նշենք, որ լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Բագրատ Սրբազանի հյուրանոցային համարը գաղտնալսելու նպատակով ստորին հարկի առաստաղը ծակող և լսող սարք տեղադրող կնոջ անուն ազգանունը Էլեն Աղասյան է: 

AntiFake-ն էլ գրել էր, որ իր  տեղեկություններով՝ նա օգտահաշիվ է ունեցել Ֆեյսբուք սոցիալական ցանցում, սակայն բարձրացած աղմուկից հետո ջնջել է օգտահաշիվը: 

 

Էլեն Աղասյանը ըստ լրատվամիջոցի ներկայանում է որպես պաշտպանության նախարարության աշխատակից։