Վտանգը մենք չենք, այլ ձեզ հրաման տվողը․ Բագրատ սրբազանը՝ իրավապահներին


Վտանգը մենք չենք, այլ ձեզ հրաման տվողը․ Բագրատ սրբազանը՝ իրավապահներին
Մայիս 25 20:25 2024

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է իրավապահ մարմիններին ու նշել․ «Դուք լավ մարդիկ եք, բայց ձեր աշխատանքը լավ կատարեք։ Պետության կարևոր հիմնասյուներից մեկը ձեր աշխատանքն է։ Մենք չենք վտանգը, հասկացեք։ Վտանգը նա է, ով թելադրում է այս ամենը կատարել։ Ես ձայնագրությունը միացնում եմ, թողում սենյակում ու դուրս գալիս։ Իրենց թվում է, թե այնտեղ եմ, բայց այնտեղ չեմ։ Պարզ քաղաքացիները ավելի արդյունավետ են աշխատում, քան այս ինստիտուտը»,- ասել է Բագրատ սրբազանը։

 

Անդրադառնալով վերջին մի քանի օրվա ընթացքում շարժմանը աջակցողներին ձերբակալելուն, կալանավորելուն՝ Բագրատ սրբազանն ասել է, որ այդպիսով իշխանությունները վախերն են արտահայտում։ Խոսել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի 4 գյուղեր այցելելու մասին։

 

«Այսօր վտանգավո՞ր չէ, որ թույլ են տվել մտնել Կիրանց, Բաղանիս։ Գնացել էր մարդկանց կաշառելու, բայց ավելի քան 31 քաղաքացի ստորագրել էին՝ ասելով, որ հրաժարվում են ցանկացած փոխհատուցումից»,- ասել է սրբազանը։

 

Հիշեցնենք՝ քիչ առաջ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ հյուրանոցի իր համարում ձայնագրող սարք է տեղադրվել։