Ընդդիմությանը «բանտերով, մահանալով ու ունեզրկմամբ» սպառնալու համար Խաչատուր Սուքիասյանի դեմ իրավական գործընթաց կսկսվի. Սեյրան Օհանյան


Ընդդիմությանը «բանտերով, մահանալով ու ունեզրկմամբ» սպառնալու համար Խաչատուր Սուքիասյանի դեմ իրավական գործընթաց կսկսվի. Սեյրան Օհանյան
Մայիս 23 11:23 2024

ՔՊ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի արարքին իրավական գնահատական կտրվի և համապատասխան գործընթաց կսկսվի. ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սուքիասյանը խորհրդարանի ամբիոնից հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ՝ սպառնալով ընդդիմությանը «բանտերով, մահանալով ու ունեզրկմամբ»։

«Այդ տիպի ելույթները սպառնալիքներ են և քրեական օրենսգրքի համապատասխան կետերով համապատասխան տարրեր են պարունակում։ Պարոն Սուքիասյանը մոռանում է, որ ինքը չի կարող մեզ վախեցնել, մոռանում է, որ այսօրվա իրավիճակը ստեղծվել է իրենց իշխանության օրոք և իրենք քրեական օրենսդրության համապատասխան՝ պատասխան պետք է տան այն դավաճանությունների համար, որով իրենք Արցախը և ՀՀ-ն հասցրել են այս վիճակին»,-ասաց Օհանյանը։