Սպիտակցի Հայկոյի որդին ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից


Սպիտակցի Հայկոյի որդին ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից
Մայիս 23 08:49 2024

Դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղեւոնդյանը ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։ Այդ մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ ձերբակալել էին երգիչ Հայկ Ղևոնդյանի որդուն՝ «իշխանությունը զավթելու մեղադրանքով»։ Նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։