Ձերբակալել են Սպիտակցի Հայկոյի որդուն


Ձերբակալել են Սպիտակցի Հայկոյի որդուն
Մայիս 22 13:06 2024

Իշխանությունը զավթելու մեղադրանքով ձերբակալվել է Հրաչյա Ղևոնդյանը: Նման հայտարարություն են տարածել փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու  Ալեքսանդր Կոչուբաևը։

 
 

«Սա հերթական անհեթեթ և բնույթով քաղաքական գործ է: Պաշտպանական խումբը հանդես կգա լրացուցիչ հրապարակմամբ»,-նշել են փաստաբանները։

 
 

Նշենք, որ Հրաչյան հայտնի երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ առավել հայտնի որպես Սպիտակցի Հայկոյի որդին է։ Նա ակտիվորեն մասնակցում է բողոքի գործողություններին։