Երևանում՝ փողոցում, կնոջ ինքնազգացողությունը վատացել է և ընկել է «Mercedes»-ի վրա


Երևանում՝ փողոցում, կնոջ ինքնազգացողությունը վատացել է և ընկել է «Mercedes»-ի վրա
Մայիս 21 22:35 2024

Ժամը 18։20-ի սահմաններում ըստ նախնական տեղեկությունների Երևանի բնակիչ 79-ամյա Սեդա Ա․-ի ինքնազգացողությունը Մինսկի փողոցում վատացել է ինչի հետևանքով ընկել է Երևանի բնակիչ 34-ամյա Զավեն Մխիթարյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա։

 

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը օգնություն է ցուցաբերել վիրավորին, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

 

Հիվանդանոցում կինը բժիշկներին հայտնել է, որ քայլելիս իր ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ պատճառ է դարձել, որ ընկնի ավտոմեքենայի վրա։