ԱԺ-ում հարգեցին Իրանի նախագահի ու նրան ուղեկցող անձնակազմի հիշատակը


ԱԺ-ում հարգեցին Իրանի նախագահի ու նրան ուղեկցող անձնակազմի հիշատակը
Մայիս 21 10:57 2024

Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին Իրանի նախագահի ու նրան ուղեկցող անձնակազմի հիշատակը։

Հիշեցնենք՝ մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Վթարի հետևանքով զոհվել են նաև Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետը, Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամը և նախագահի պահակախմբի ղեկավարը, ինչպես նաև ուղղաթիռի անձնակազմը։