Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ»


Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ»
Մայիս 21 08:19 2024

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Առաջիկա 2 շաբաթներին ԱԺ-ում բուռն իրադարձություններ են սպասվում, վաղվանից մեկնարկում են հերթական նիստերը, իսկ ԱԺ խորհրդի հաստատած օրակարգը մատնում է ՔՊ-ի վախերը, օրակարգում ընդամենը 19 հարց է, որից 7-ը՝ երկրորդ ընթերցման:

Ակնհայտ է, որ ՔՊ-ն հակված է հնարավորինս արագ ավարտել աշխատանքները՝ խուսափելով ժողովրդի հետ առերեսումից: Իսկ եկող չորեքշաբթի ԱԺ հանձնաժողովներում կմեկնարկեն 2023-ի բյուջեի կատարողականի քննարկումները, որին կմասնակցի Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, շարժման մեկնարկից ի վեր ՔՊ-ականները խուսափում են հանրային վայրերում լինելուց, եւ նրանց սիրելի ռեստորաններն ու փաբերը բավականին մեծ վնասներ են կրել այս ընթացքում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 21․ 05․ 24 թ համարում։