Գլխիս հարվածեցին, ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի
Լրագրող Անի Գևորգյանը զրուցել է Կիրանց գյուղի` այսօր բերման ենթարկված և ազատ արձակված բնակչի հետ։ Նա պատմել է, որ կանգնած է եղել, երբ ոստիկանների հարվածից ընկել է և ուշագնաց եղել։ Այդպես ուշագնաց էլ տարել են: Ուշքի է եկել միայն մեքենայում։
«Բաժնում նորմալ էին վերաբերվում։ Շտապ օգնության մեքենա են կաչել, եկել են առաջին բուժօգնություն են ցույց տվել հենց Նոյեմբարյանի բաժնում։ Գլխիս հարվածել էին և անգիտակից վիճակում եմ եղել, մեքենայում եմ գիտակցության եկել»,- ասաց նա։ Նրան մի քանի անգամ են արդեն բերման ենթարկում:
Տուժած բնակիչը նաև հաստատեց, որ բերման ենթարկվածներից մեկը ոստիկանական բռնությունների պատճառով այժմ Վանաձորի հիվանդանոցում է:










