«Այս անգամ շեշտը դրել էինք թիմային մարզաձևերի վրա՝ բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս»․ Ավինյան


«Այս անգամ շեշտը դրել էինք թիմային մարզաձևերի վրա՝ բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս»․ Ավինյան
Մայիս 20 22:21 2024

Պատանիների և երիտասարդների շրջանում սպորտն ավելի մասսայականացնելու և առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով անցկացրեցինք «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

 

«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփեցինք միջազգային մրցաշարը: Ավելի մեծ ներգրավվածություն ապահովելու համար այս անգամ շեշտը դրել էինք հատկապես թիմային մարզաձևերի վրա. բասկետբոլ, վոլեյբոլ, բադմինթոն, սեղանի թենիս:

 

Մրցաշարին մասնակցել  են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները:

 

Միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ կազմակերպված մրցաշարը կրելու է շարունակական բնույթ՝ ընդլայնվելու հեռանկարով»,- գրել է Ավինյանը։