Գնդապետ Արթուր Զաքարյանը պատգամավորների նկատմամբ ցուցաբերում է փողոցայինին հատուկ խուլիգանի վարքագիծ


Գնդապետ Արթուր Զաքարյանը պատգամավորների նկատմամբ ցուցաբերում է փողոցայինին հատուկ խուլիգանի վարքագիծ
Մայիս 20 17:08 2024

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Զաքարյանը պատգամավորների նկատմամբ ցուցաբերում է փողոցայինին հատուկ խուլիգանի վարքագիծ։

Նա Կիրանցի ճանապարհը պատգամավորների ու լրագրողների առջև փակողներից և հրաման կատարողներից մեկն է։

Ըստ լուրերի` նա նաև հանդիսանում է ոչ անհայտ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի մերձավորը։

Այս մասին գրում է «Ազգային Ճակատ»-ն իր տելեգրամյան ալիքում։