Կառավարության մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան ավարտվեց։ Ակցիային զուգահեռ կառավարության նիստն էր ընթանում, որը վարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեծաթիվ ոստիկանական ուժեր հսկում էին կառավարության շենքը։
Նշենք, որ ակցիայի ընթացքում 3 քաղաքացի է բերման ենթարկվել։
Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ այսօր՝ 19։00-ին, կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ քննարկելու հետագա անելիքները։