Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար


Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար
Մայիս 15 15:59 2024

«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:

Հարցին՝ ու՞մ եք տեսնում անցումային կառավարության ղեկավար-վարչապետի պաշտոնում, քաղաքացիները տվել են հետևյալ պատասխանները․

Բագրատ Սրբազան՝ 6.7 %
Ռոբերտ Քոչարյան ՝ 2.5%
Վարդան Ղուկասյան՝ 2.2%
Արման Թաթոյան՝ 2%
Սերժ Սարգսյան՝ 1.5%
Ռուբեն Վարդանյան՝ 1%
Ոչ մեկին՝ 50.5%
Դժվարանում եմ պատասխանել՝ 31 %։