«ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հենց այն կետից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստան, և համաձայն ՀԱՊԿ-ի ընթացակարգերի` կազմակերպությունն ու իր անդամ պետությունները պետք է աջակցեին Հայաստանին այս իրավիճակում»։ Այդ մասին ասել է վարչապետ Փաշինյանը՝ Politico in Europe-ի հետ զրույցում՝ խոսելով ՀԱՊԿ-Հայաստան հարաբերություններից։
«Բայց նույնիսկ պաշտոնական խնդրանքներից հետո ՀԱՊԿ-ը հրաժարվեց կոնկրետ քայլեր անել, և իրականում դա է հիմնական պատճառը, որ մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին բոլոր մակարդակներում»,- նշել է նա` հույս հայտնելով, թե Հայաստանն այս տարի կդառնա ԵՄ անդամ։