Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է Գելզենկիրխենի «Շալկեից» պաշտպան Բենեդիկտ Հյովեդեսին ձեռք բերելու մասին,- տեղեկացնում է Իտալիայի չեմպիոնի պաշտոնական կայքը:
Թուրինցիները Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին վարձակալել են մեկ մրցաշրջանով և վճարելու են 3.5 միլիոն եվրո: Եթե Հյովեդեսը 25 և ավելի խաղ անցկացնի «Յուվենտուսում», ապա իտալացիները երկու տարվա ընթացքում կվճարեն ևս 13 միլիոն եվրո:
Հյովեդեսը «Շալկեի» սան է: Առաջին թիմում նա հանդես է գալիս 2007 թվականից:










