Կատալոնական «Բարսելոնան» միացել է «Մոնակոյի» կիսապաշտպան Թոմա Լեմարի համար պայքարին:
Ինչպես տեղեկացնում է «Diario Sport»-ը, կատալոնական ակումբը մասամբ ցանկանում է ֆրանսիացուն գնել անգլիական «Լիվերպուլին» խանգարելու համար, որը հրաժարվում է վաճառել բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին:
«Բարսելոնան» արդեն կապնվել է Լեմարի և «Մոնակոյի» հետ, որպեսզի առաջիկայում սկսի բանակցությունները:










