ՊՆ-ն հերքում է․ Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին


ՊՆ-ն հերքում է․  Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին
Մայիս 11 18:45 2024

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
 

«Լրատվամիջոցներից մեկում  «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին» վերտառությամբ ամբողջովին հորինված նյութ է հրապարակվել: 

Պաշտպանության նախարարությունը, հերքելով վերնագրով և  բովանդակությամբ բացարձակ կեղծիք ու սուտ հանդիսացող տվյալ հրապարակումը, կրկին կոչ է անում զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավվելու ցանկացած փորձից կամ այդ ակցիաների շրջանակում զինված ուժերի հեղինակությանը դիտավորյալ վնասելու արատավոր գործելաոճից»։