«Բացի հայերից ո՞ւմ կարող ենք հաղթել». Ռումինիայի մարզիչը հեգնում է Հայաստանի հավաքականին


«Բացի հայերից ո՞ւմ կարող ենք հաղթել». Ռումինիայի մարզիչը հեգնում է Հայաստանի հավաքականին
Օգոստոս 30 14:15 2017

«Կարո՞ղ ենք արդյոք բացի Հայաստանից հաղթել նաև այլ ազգային հավաքականների», – հեգնական տոնով ինքն իրեն հարց է ուղղել Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը: Նա հիշատակել է այն փաստը, որ Ռումինիան ընտրական փուլում միայն Հայաստնին է հաղթել:

«Այո, կարող ենք հաղթել, չեմ ուզում վատ տպավորություն թողնել: Ասածս այն է, որ մենք պետք է բարելավենք մեր ֆուտբոլը։ Լիովին պարտաստ ենք Հայաստանի հետ խաղին», – հավելել է Քրիստոֆ Դաումը։