Մոսկվացի բարերարը Սպորտի նախարարի հետ կպարգևատրի Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին


Մոսկվացի բարերարը Սպորտի նախարարի հետ կպարգևատրի Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին
Օգոստոս 30 13:51 2017

Մոսկվացի բարերար և սպորտի բարեկամ Էդգար Արամյանը ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ կպրագևատրի աշխարհի չեմպիոններ, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին։

Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունում:

Հիշեցնենք` Փարզիում տեղի ունեցած ըմբաշաարտի աշխարհի առաջնությունում մեր ընտրանին երկու ոսկե մեդալ նվաճեց.98 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Արթուր Ալեքսանյանը, իսկ 80 կգ քաշային կարգում` Մաքսիմ Մանուկյանը: