«Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին


«Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին
Մայիս 7 18:13 2024

«Կպատասխանեմ իրեն մատչելի աղբյուրից՝ դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»,- Yerevan.Today-ին նման մեկնաբանություն տվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած մտքի։

Հիշեցնենք, որ անդրադառնալով Տավուշից մեկնարկած՝ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին, Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում ասել էր․ «Գործընթացի առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ թիվ 1 շահառուն «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը»: