Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել. Միքայել Սրբազան


Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել. Միքայել Սրբազան
Մայիս 7 15:40 2024

Hraparak.am-ը գրել է.

 

«Նիկոլ Փաշինյանն այսօր իր ասուլիսում անդրադարձել է իր հրաժարականը պահանջող հոգևորականներին.

 

«Եթե որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, դա նշանակում է, որ նրանք խոստովանում են հոգևոր առաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը»,- ասել է Փաշինյանը։

 

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին խնդրեցինք պատասխանել այս հայտարարությանը․

 

«Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել։ Ամեն ինչ է ձախողել, ամեն ինչ, չկա մի բնագավառ, որտեղ չի ձախողել, նույնիսկ ասֆալտելու բնագավառն է ձախողել, միակ բռնվելիք տեղը ասֆալտն էր, դրանում է ձախողել, այսինքն՝ ոչ մի տեղ չի մնացել, որ չձախողի, ամենուրեք է ձախողել։ Ձախորդ Փանոսը իր հետ համեմատած հաջողակ է, հասկանո՞ւմ ես, Ձախորդ Փանոսն իր հետ համեմատության մեջ հաջողակ կերպար է»,- ասաց Միքայել Սրբազանը»։