Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի ընթացիկ առաջնության ամենաստեղծագործ ֆուտբոլիստն է: Այս մասին հայտնում է «Squawka»-ն:
Հայ ֆուտբոլիստը տպավորիչ է մեկնարկել ընթացիկ առաջնությունում: ՄՅՈւ-ի կազմում մինչ օրս անցկացրած 3 խաղերում Հայաստանի հավաքականի ավագը դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ: Այս կերպ, հիշեցնենք, Մխիթարյանը կրկնել էր ԱՊԼ-ի` 23 տարվա վաղեմության ռեկորդը:
3 խաղում Մխիթարյանը կարողացել է ստեղծել նաև 13 պահ և կատարել 3 հեռահար փոխանցում:










