Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից


Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից
Մայիս 6 19:48 2024

Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը. 

 

«Թեմը կոչ է անում ՀՀ իշխանություններին, որ հրաժարվեն միակողմանի զիջումներից և պարտվողական քաղաքականությունից` հեռու մնալով Տավուշում իրականացվող ապօրինի սահմանագծման և սահմանազատման գործընթացից, որով կդրվի մեծ վտանգի սկիզբը, եթե հաշվի առնենք Ադրբեջանի ծավալապաշտական սպառնալիքները, որը Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։

 

Այս պայքարը համայն հայության պայքարն է և մի օր կդառնա համահայկական շարժում»,– ասված է հայտարարության մեջ։