«Այան, որ ՀՀ-ի նկատմամբ անլուրջ վեաբերմունք է ձեր կիրթ բարեկամի կոմից՝ փաստ է»,- իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
Նշելով որ չի կարող ասել, թե Շաքիում դիվերսիոն գործողություն է, եղել, բայց պնդեց, որ երևույթն անլուջ վերաբերմունքի մասին է
«Էն, որ գալիս մտնում է կնոջ տունը, հաց է ուտում, պետությունն էլ չի ասում, մի գնա։ Պատկերացրեք, կինը իմանար, որ գյուղում ավտոմատով թուրք կա, չէր գնա չէ՞, այս խնդիրն էլ չէր լինի։ Ամոթ է, գոնե մեկն ու մեկդ եկեք այստեղ ասեք՝ ներողություն, ժողովո՛ւրդ, մեր սահմանը ծակ է եղել, որ ադրբեջանցին կարողացել է ավտոմատով անցնի և 10 կմ գալ»,-նկատեց ընդդիմադիր պատգամավորը։
Նշելով, որ չի հասկանում, թե այդ աթոռը Ռուբինյանի մոտ ինչ է փոխել, որ բարերար Սամվել Կարապետյանին կանչում է բանավեճի՝ Ղազինյանն ասաց. «Օբյեկտիվությունը տղամարդու ամենակարևոր որակներից է, նաև՝ սխալներն ընդունելը և մնացածը։ Ինչ վերաբերում է բանավեճի ձեր կոչին,ես մի այսպիսի առաջարկ կանեմ. Չգիտեմ՝ ձեզ քանի տարիների ընթացքում կհաջողվի, բայց երբ դուք Սամվել Կարապետյանի արածի ուղիղ 1%-ը արեցիք, ես ձեզ տղամարդավարի խոստանում եմ ոչ միայն բանավեճ, այլև իրեն խնդրեմ, որ ձեզ ընդունի իր մոտ»։










