ԱԱ. Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում կմրցի կուբացի բռնցքամարտիկի հետ


ԱԱ. Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում կմրցի կուբացի բռնցքամարտիկի հետ
Օգոստոս 30 11:53 2017

Համբուրգում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ վաղը կմեկնարկեն կիսաեզրափակիչ մենամարտերը:

Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականից պայքարը շարունակում է միայն Եվրոպայի գործող չեմպիոն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Եզրափակիչ անցնելու համար հայ բռնցքամարտիկը կմենամարտի Կուբայի ներկայացուցիչ Էնդի Գոմես Կրուզի հետ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` երեկ քառորդ եզրափակչում հաղթանակից հետո Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել: Կիսաեզրափակիչ մենամարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 20:00-ից: