Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան


Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան
Մայիս 3 18:08 2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

« «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության` տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների:

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել և շոուն իշխանությունը կշարունակի արդեն դատարանում:

Դատական գործ, որտեղ չկա իրավաբանություն, բայց առկա է քաղաքական հանձնարարություն ու քաղաքական ուղղորդումներ:

Տարբեր կալանավայրերում են նաև Տավուշի դեպքերով բռնաճնշումների ենթարկվող բազմաթիվ քաղաքացիներ, որոնց այս օրերին այցելում են նաև մեր մյուս գործընկերները:

Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»: