«Հարձակումների կենթարկվենք՝ որպես ապազգային, բայց պիտի ընդունենք»․ Փաշինյանը՝ «Հակախտրականության օրենքի» մասին


«Հարձակումների կենթարկվենք՝ որպես ապազգային, բայց պիտի ընդունենք»․ Փաշինյանը՝ «Հակախտրականության օրենքի» մասին
Հոկտեմբեր 6 23:19 2026

ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացի շրջանակում Հայաստանում ընդունվելու է հակախտրականության մասին օրենքը (նախագծի անվանումն է՝ «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին»-խմբ․):

Հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն է արել՝ Infocom-ին տված հարցազրույցում։

«Պիտի ընդունենք»,- ասել է Փաշինյանը։

«Նախագիծը պիտի դնենք շրջանառության, քննարկենք, քննադատվենք, հարձակումների ենթարկվենք՝ որպես ապազգային և այլն․․․ Տեսնենք, ինչքան դիմանանք քննադատություններին, այնքան․․․»,- օրենքի ընդունման հավանական ժամկետների մասին ասել է Փաշինյանը։

Հարցին՝ սեռական կողմնորոշմամբ պայմանավորված խտրականության կետը ներառված լինելու՞ է օրենքում, Փաշինյանը պատասխանել է․

«Կնայենք։ Ամենամեծ ճնշումը այդ թեմայով է։ Պիտի քննարկենք»։