Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ Տավուշի մարզկենտրոնը լինի Կիրանցում


Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ Տավուշի մարզկենտրոնը լինի Կիրանցում
Մայիս 3 11:22 2024

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կառավարությանն այսօր առաջարկ արեց:

«Առաջարկում եմ, որ կառավարությունը որոշում կայացնի ու Տավուշի մարզկենտրոնն Իջևանից տեղափոխվի Կիրանց»,- ԱԺ-ում հայտարարեց Նազարյանը:

Սրանով, ըստ պատգամավորի, կիրանցեցիները համոզված կլինեն, որ ապրում են այնպիսի անվտանգ տեղում, որտեղ աշխատում է ՀՀ կառավարության մի մասը:

«Շատ խելամիտ առաջարկ է»,- հավելեց նա: