ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»


ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»
Մայիս 3 08:05 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր հայտարարագրի «նվերներ» բաժնում գրել է, որ 2023 թվականի ընթացքում Twins Buick Gmc ֆիրմայից ստացել է 49.9 հազար ԱՄՆ դոլար։

Նվիրատուն, ըստ երեւույթին, գործունեություն է ծավալում Ավստրալիայում։

Ինչի համար է նվեր ստացել քաղաքապետը, ինչ ծառայության դիմաց՝ անհասկանալի է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: