Պետք է հնարավորինս արագ իրականացնենք սահմանազատման գործընթացը․ Փաշինյան


Պետք է հնարավորինս արագ իրականացնենք սահմանազատման գործընթացը․ Փաշինյան
Մայիս 1 22:43 2024

Պետք է սկզբունք որդեգրենք՝ ինչպես ենք սահմանազատումը իրականացնում, մեր սահմանի լեգիտիմությունը ապահովենք․ այսօր ձևավորում ենք սահմանի վերարտադրության  համար անհրաժեշտ փաթեթ՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է վարչապետ Փաշինյանը․

 

«Սահմանազատման գործընթացը տևական գործընթաց, կոճակ չէ, որ սեղմենք, և սահմանը վերարտադրվի։

Պետք է հնարավորինս արագ իրականացնենք սահմանազատման գործընթացը, քանի դա չկա, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է ստեղծվել։ Իրադրությունը փորձում ենք պահել մաքսիմալ կառավարելի»,- մանրամասնել է Փաշինյանը։

 

Փաշինյանի խոսքով՝ սահմանազատման գործընթացում ՀՀ կառավարության խնդիրը եղել է ներդնել մի բանաձև, որը կապահովի ոչ միայն առանձին վերցրած մի հատվածի սահմանի վերականգնման լեգիտիմ հիմքերը, այլև ՀՀ-Ադրբեջան ամբողջ սահմանագծով․

«Այս է պատճառը, որ կարող են որոշակի շերտեր առաջանալ, որ կառավարությունն ունենա կաշկանդվածություն պատասխանելու հարցին, թե այս ծառն ինչ եղավ, այն քարն ինչ եղավ»,- ասել է նա։