Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է


Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Մայիս 1 19:07 2024
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը,  ձերբակալվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։

«Արթուր Սուքոյանին ներկայացվեց մեղադրանք այն մասին, թե իբր վերջինս Դավիթ Լեւոնյանի նկատմամբ բռնություն գործադրելու եղանակով խոչընդոտել է նրա մասնագիտական (լրագրողական) օրինական գործունեությունը՝ հարկադրելով տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն։ Արթուր Սուքոյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը»,– գրել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։