Դեպի Երևան ու Երևանից մեկնող ավելի քան մեկ տասնյակ չվերթ հետաձգվել է


Դեպի Երևան ու Երևանից մեկնող ավելի քան մեկ տասնյակ չվերթ հետաձգվել է
Ապրիլ 22 11:22 2024

Դեպի Երևան ու Երևանից մեկնող ավելի քան մեկ տասնյակ չվերթ հետաձգվել է։

 
 

«Արմենպրես»-ի հետ զրույցում  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը հաստատեց, որ թռիչքները հետաձգվել են մինչև ժամը 13։30-ը։

 
 

«Հետաձգումների պատճառը վազքուղու հատվածում իրականացվող աշխատանքներն են,  ինչով պայմանավորված՝ մինչև 13:30-ը թռիչքներ և վայրէջքներ չեն իրականացվում »,-ասաց Մողրովյանը։

 
 

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջի փոխանցմամբ՝ Երևանից ուշացմամբ կիրականացվեն դեպի Կապան, Վենետիկ, Աբու-Դաբի, Շարժա, Դուբայ ու հակառակ ուղղությամբ չվերթները։