Արդյո՞ք սա է ձեր պաշտոնական դիրքորոշումը․ «Մարտական եղբայրությունը»՝ ԵԿՄ-ին


Արդյո՞ք սա է ձեր պաշտոնական դիրքորոշումը․ «Մարտական եղբայրությունը»՝ ԵԿՄ-ին
Ապրիլ 22 01:01 2024

«Մարտական եղբայրությունը» հաղորդագրություն է տարածել․

 

 

«Տեղեկություն ստացանք, որ Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունքի դիմաց անմիջապես ոստիկանների աչքի առջև հավաքվել է Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրա Խաչատրյանի բանդայի մեծ խումբ՝ նպատակ ունենալով սադրել ևս մեկ ծեծկռտուք։ Այն նույն Յուրայի, որն այսօր հրահանգել էր ՈՒԱԶ-ը քշել ժողովրդի վրա և իր խոսքերով «ճզմել» մարդկանց կրկին ոստիկանների աչքի առաջ։

 

 

Մարտականի տղաներին բերման են ենթարկել, իսկ ժողովրդին «ճզմողները» դրսում սպասում են հարցեր լուծելու։ Հիանալի հասկանում ենք այս պարզունակ սադրանքի նպատակը և խորհուրդ ենք տալիս ԵԿՄ-ականներին հետևել իրենց կազմակերպության բուն առաքելությանը՝ Երկիրը պահելուն, և չհեղինակազրկել իրենց իսկ կազմակերպությունը՝ դառնալով ներկա իշխանության գործիք։

 

Պահանջում ենք ոստիկանությունից կատարել իր գործառույթները և պահպանել կարգուկանոնը։ Երկրապահ կամավորականների միությանը՝ հաշվի առնելով իրենց փառահեղ անցյալն ու մեծ ներդրումը, հատկապես Տավուշի հատվածի մարտերում՝ 90-ական թվականներին, ուզում ենք պաշտոնական հարցում անել. արդյո՞ք սա է ձեր պաշտոնական դիրքորոշումը»։