«Հետապնդումներով չեք կարող կանգնեցնել»․ Տեր-Աբրահամյանը և Ղազարյանը նույնպես բերման ենթարկվեցին


«Հետապնդումներով չեք կարող կանգնեցնել»․ Տեր-Աբրահամյանը և Ղազարյանը նույնպես բերման ենթարկվեցին
Ապրիլ 21 23:32 2024

Հրանտ Տեր-Աբրահամյանը և Հովսեփ Ղազարյանը նույնպես բերման ենթարկվեցին․ տանում են Իջևանի ոստիկանության բաժանմունք։ Այդ մասին հայտնում են «Մարտական եղբայրություն» միաբանությունից։ 

«Մարտական եղբայրություն միաբանության անդամներ Հրանտ Տեր-Աբրահամյանին և Հովսեփ Ղազարյանին ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Իջևանի ոստիկանության բաժանմունք:

 

Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։

Մեր պայքարը միևնույն է հաջողելու է»,- ասվում է հաղորդագրության մեջ։