Ի՞նչ կլինի իրականում Հայաստանի ողջ տարածքի հետ, եթե Տավուշից հողեր զիջվեն թուրքերին


Ի՞նչ կլինի իրականում Հայաստանի ողջ տարածքի հետ, եթե Տավուշից հողեր զիջվեն թուրքերին
Ապրիլ 21 19:31 2024

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

 
 

«Որպեսզի հնարավորինս պատկերավոր նկարագրենք այն, թե ինչ է լինելու Հայաստանի ողջ տարածքի հետ Տավուշում թուրքերին նոր հողեր նվիրելուց հետո, ապա կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը կհայտնվի նույն վիճակում, ինչ 2022 թ. դեկտեմբերից շրջափակված Արցախը` բոլոր հարցերում լիարժեք կախվածություն ստանալով Ադրբեջանից:

 
 
 

Գազից մինչև ճանապարհ մենք խնդրելու ենք թուրքերին: Դե իսկ թշնամին օգտագործելու է մեր զիջումը մեզ լիարժեք վերացնելու համար:

Անկախության անվան տակ մենք կվերածվենք թուրքական գավառակի»։