Լարված իրավիճակ՝ Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհը կրկին փակել են գյուղի բնակիչները․ (տեսանյութ)


Լարված իրավիճակ՝ Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհը կրկին փակել են գյուղի բնակիչները․  (տեսանյութ)
Ապրիլ 21 16:24 2024

«Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհը կրկին փակել են գյուղի բնակիչները, որոհետև երեկ, երբ մենք պարալիզացրել էինք Կիրանցի հատվածը, ոստիկանապետը, մարզպետը և այլ պաշտոնյաններ եկան և խոստացան, որ երկուշաբթի երեկոյան այս հարցի լուծում կտան կամ գոնե դիրքորոշում կհայտնեն, բայց այսօր առավոտյան սկսել են Կիրանցի հարակից հատվածներում ականազերծման աշխատանքներ ՊՆ-ի կողմից ու քիչ առաջ ոստիկանները մոտեցան ինձ, խոսելու ժամանակ ասեցին, որ թյուրիմացություն է եղել մեր պայմանավորվածությունից տեղյակ չեն եղել ՊՆ-ի աշխատակիցները։

 

Բնականաբար սա հերթական կեղծիքն է, և փորձում են, որ ուղղակի ժամանակ շահեն կամ քնեցնեն գործընթացը, որը որևիցե կերպ իրենց չի հաջողվելու։ Այստեղ շատ կարևոր է, որ այլևս յուրաքանչյուրն իր մասնակցությունն ունենա այս գործընթացին ։ Սա ժափազանց կարևոր է և այստեից է սկսելու ամեն ինչ»,- ասում է Սուրեն Պետրոսյանը։