Տավուշի իրավիճակով պայմանավորված՝ փոխել են դեպի Թբիլիսի երթուղին․ անցնում են Վանաձորով և Ալավերդիով


Տավուշի իրավիճակով պայմանավորված՝ փոխել են դեպի Թբիլիսի երթուղին․ անցնում են Վանաձորով և Ալավերդիով
Ապրիլ 21 13:51 2024

Տավուշում ստեղծված իրավիճակի պատճառով ժամանակավորապես փոխվել է Երևան-Թբիլիսի երթուղին, այդ մասին Sputnik Արմենիային հայտնում է ուղևորափոխադրող տրանսպորտային ընկերություններից մեկի ներկայացուցիչը։

 

Մեքենաները սովորաբար շարժվում Երևանից Աբովյան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան երթուղով, այնուհետև դուրս են գալիս դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն գյուղի մոտ:

 

 

Սակայն այժմ ընկերությունը փոխել է ճանապարհը և ուղևորներին Վրաստան է տեղափոխում երկու այլընտրանքային ճանապարհներով՝ Վանաձորով և Ալավերդիով։

 

Սահմանազատումից հետո, հնարավոր է,ընկերությունում ընդհանրապես հրաժարվեն Իջևանով և Նոյեմբերյանով անցնող ճանապարհից։