Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվելու է «Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումը». կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով (տեսանյութ)


Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվելու է «Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումը». կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով (տեսանյութ)
Ապրիլ 20 23:56 2024

Մայիսի 10-12-ը Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվելու է «Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումը»։

 

 

Համաժողով անցկացնելու մտահղացումը արցախցի երիտասարդներինն է, նրանք առաջարկն արել են ամիսներ առաջ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ։

 

Միջոցառումը կյանքի է կոչվում,  «Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի» կազմակերպիչ Լիանա Մանուկյանն ընդգծում է՝ հաճելիորեն զարմացած են ֆորումին մասնակցելու համար ներկայացված հայտերի մեծ թվից։