Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները


Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Ապրիլ 19 18:54 2024

Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հանրային լսումները՝ կապված Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման հետ:

Հայաստանը ներկայացրել է իր փաստարկները Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ։ Հայաստանի ներկայացուցիչը նշել է իրավական նորմերի անտեսման և փաստական ​​ապացույցները խեղաթյուրելու Ադրբեջանի ձախողված մարտավարությունը։