ՔՊ-ն համապատասխան հակահարվածը կստանա թե՛ եկեղեցուց, թե՛ հայ ժողովրդից, մի անհանգստացեք․ Սամվել Կարապետյան


ՔՊ-ն համապատասխան հակահարվածը կստանա թե՛ եկեղեցուց, թե՛ հայ ժողովրդից, մի անհանգստացեք․ Սամվել Կարապետյան
Հոկտեմբեր 9 16:23 2026

Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում քննիչ հանձնաժողով ստեղծելը մեր ազգի խայտառակությունն է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Դա ամենամեծ հիմարությունն է, որ անում է Փաշինյանը՝ իր շքախմբի հետ»,- ասաց նա։

Կարապետյանը վստահ է՝ իշխանությունները ձախողելու են եկեղեցու դեմ պայքարում։

«Իրենք համապատասխան հակահարվածը թե՛ եկեղեցուց, թե՛ հայ ժողովրդից կստանան, մի անհանգստացեք»,- հավելեց նա։