Ընդդիմադիր շատ ուժերի համախմբելու ենք, ճիշտ ուժերի. այս բոլոր քայլերի դեմ ընդհանուր ճակատով ենք պայքարելու. Սամվել ԿարապետյանԴուք երկու շաբաթից ներկայացնելու եք «Խաղաղություն՝ առանց զիջումների» ծրագիրը, որո՞նք են դրա հիմնական սկբունքները և ի՞նչ այլընտրանքային մոտեցնումներ եք առաջարկելու: Այս մասին հարցրել է լրագրողը՝ դիմելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին:
«Դա անելու ենք երկու շաբաթ հետո, դուք կտեղեկանաք դրա մասին:
Ընդդիմադիր շատ ուժերի համախմբելու ենք, ճիշտ ուժերի, որոնք իրոք ընդդիմադիր ուժեր են, և այս բոլոր քայլերի դեմ ընդհանուր ճակատով ենք պայքարելու»,-նշել է նա:
Հարցին՝ ինչպես եք չափում՝ ովքե՞ր են իրական ընդդիմադիր, Սամվել Կարապետյանը պատասխանել է՝ ես դա անգիր գիտեմ:










