Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am


Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Ապրիլ 19 14:34 2024

2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով ավելի քան 100 000 մարդ բռնի տեղահանվեց։ 

Հարազատներին, տունը և աշխատանքը կորցրած արցախցիները Հայաստանում  կենսական հարցերի են բախվում։ Ի թիվս այլ խնդիրների՝ անորոշ է 2019 թվականից նրանց  կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրը։ 

Արցախցիները հույս ունեն վաղաժամկետ ստանալ այդ գումարները՝ մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը։ Սակայն, հարցին առնչվող կառույցները, պետական մարմիններն ու պաշտոնյաները կամ իրար հակասող տեղեկություններ են տալիս, կամ «ձեռքերը լվանում»՝ խնդրի կարգավորումը դուրս համարելով իրենց տիրույթից։

Արցախցի պաշտոնյաները փորձում են հասնել այդ գումարների վաղաժամկետ տրամադրմանը։ 

«Գեն նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմինե Ավագիմյանը բռնի տեղահանումից հետո Հայաստանում զբաղվում է արցախահայության խնդիրներով։

Արմինեն բազմաթիվ զանգեր է ստացել Արցախում աշխատած և կենսաթոշակ կուտակած քաղաքացիներից։ Փորձել է հարցումների միջոցով պարզել կուտակած գումարների և համակարգի հետագա ճակատագիրը։

«Կուտակային կենսաթոշակային բաղադրիչը բավականին քիչ էր մեկնաբանված Արցախում։ Համակարգի մասնակիցները քիչ էին տեղեկացված, թե այդ կուտակային բաղադրիչն ի՞նչ գործիքակազմ է տալիս իրենց, ի՞նչ իրավունքներ ունեն նրանք և այլն։ Ավելին, արցախցիներին կենսաթոշակային ֆոնդը ընտրելու հնարավորություն չի էլ տրվել․ մարդիկ ավտոմատ կերպով են միացել այդ համակարգին»,- ասում է Արմինե Ավագիմյանը։

Արմինեի նախաձեռնությանը միացել են մոտ վեց հարյուր արցախցիներ։ Նրանք պահանջում են վերադարձնել կենսաթոշակային կուտակային հաշվին առկա իրենց գումարները։

«Գաղտնիք չէ, որ արցախցիներից շատերն այսօր գտնվում են ծանր սոցիալական վիճակում և շատերը կնախընտրեին այդ գումարները հետ ստանալ»,- ասում է Արմինեն։ 

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում