Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին


Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին
Ապրիլ 18 23:32 2024

Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

 
 

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 5.25 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 19:10-ին:

 
 

Ավելի վաղ Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնել էր, որ ապրիլի 18-ի գիշերը 2 երկրաշարժ է տեղի ունեցել։ 4.7 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Թոքաթ նահանգի Սուլուսարայ շրջանում: Այնուհետև գրանցվել է 2-րդը՝ կրկին նույն շրջանում։