ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասին


ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասին
Ապրիլ 18 15:37 2024

 

«ՀՀ իշխանություններից հստակ արձագանք ենք ակնկալում տարածված տեղեկությունների մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք են բերվել ռազմաքաղաքական պայմանավորվածություններ։ Ավելի վաղ պաշտոնական Երևանը հրապարակավ հավաստիացնում էր, որ Արևմուտքի հետ համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրի դեմ»: Այս մասին ժեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia's Defence and Security Resilience կոչվող փաստաթղթում ներկայացված ծրագրերը, որոնք ենթադրում են Հայաստանում ռուսական ռազմաբազայի և սահմանապահների փոխարինում ԱՄՆ-ի,ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի մասնագետներով, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Հայաստանի սահմանային տարածքներում Ադրբեջանի և Իրանի դեմ աշխատանքների ընդլայնում, ինչպես նաև Հայաստանի կրիտկական կարևորության ենթակառուցվածքների, էներգահամակարգի վերակողմնորոշում, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի ապամոնտաժում, իսկապես Երևանին փաթեթել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները՝ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպմանը», - ասել է Զախարովան: