Սյունիքում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ի՞նչ գնահատական ունի Շաքիի դեպքի վերաբերյալ. Իրինա Յոլյան


Սյունիքում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ի՞նչ գնահատական ունի Շաքիի դեպքի վերաբերյալ. Իրինա Յոլյան
Հոկտեմբեր 9 22:47 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը գրում է.

«Հետաքրքիր է՝ Սյունիքում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ի՞նչ գնահատական ունի Շաքիի դեպքի վերաբերյալ։

Սա սովորական միջադեպ չէ, որի մասին կարելի է լռել ու անցնել առաջ։ Երբ ադրբեջանցի զինծառայողը հատում է Հայաստանի սահմանը, հասնում բնակավայր և կրակում Հայաստանի քաղաքացու վրա, դա լուրջ հարցեր է առաջացնում անվտանգության, քաղաքացիների պաշտպանության և ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում է հենց անվտանգային իրավիճակին հետևելու և տեղում տիրող իրադրությունը գնահատելու համար։ Հետևաբար, Շաքիի դեպքի վերաբերյալ նրանց գնահատականը ևս կարևոր է։

Ի՞նչ է արձանագրել առաքելությունը։ Ի՞նչ գնահատական ունի տեղի ունեցածի վերաբերյալ։

Հայաստանի քաղաքացիները պետք է իմանան` ինչ հետևություններ են արվում նման դեպքերը կանխելու համար»։