«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանեց իշխանական շրջանակների պնդումները, թե իր ղեկավարած ուժը գործում է Ռուսաստանի թելադրանքով։
«Մենք ունենք մեր ճանապարհը, գնում ենք մեր ճանապարհով՝ ի տարբերություն Փաշինյանի, որն իր հույսը դնում է բոլոր երկրների ղեկավարների վրա»,- ասաց Սամվել Կարապետյանը։
Լրագրողների խնդրանքով Սամվել Կարապետյանն անդրադարձավ նաև իշխանական շրջանակների կողմից տարածվող կոնկրետ ձևակերպմանն ու թեզին, թե ինքը «Պուտինի դոբրո»-ով է գործում։
«Ես Պուտինի «դոբրո»-ով չեմ եկել, դուք գիտեք՝ այդ ամենն ինչպես է եղել։ Ես «դոբրո»-ի կարիք չունեմ, որպեսզի պայքարեմ մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Ոչ մեկի «դոբրո»-ի կարիքը չունեմ»,- ընդգծեց Կարապետյանը։










