Դա դեռ հարց է. Քոչարյանը` Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին


Դա դեռ հարց է. Քոչարյանը` Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Ապրիլ 18 14:18 2024

«Ծառայողական քննություն է նշանակված։ Արդյունքները կհրապարակվեն, պարզ կլինի՝ իրականություն է դա, թե՞ ոչ»,- կառավարության շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրուցյում ասաց ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Սեւան Քոչարյանը՝ անդրադառնալով դիմակավորված անձանց կողմից Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքին։ 

Սամվել Վարդանյանի փաստաբաները նրան ծեծի ենթարկելու դեպքն աննախադեպ են որակում։ Սեւան Քոչարյան, ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է ոստիկանների վերահսկողության տակ գտնված անձը ծեծի ենթարկվել, ասաց․ «Դե դա դեռ հարց է, իսկ իմ կարծիքով՝ նման դեպք չէր կարող տեղի ունենալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։